Jermuk, Armenia
2-12 May
2023
Tournament ChessAcademy.am
«Ստեփան Ավագյան» հուշամրցաշար. խաղափուլ 3
2023-05-06Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարը։
3-րդ խաղափուլի արդյունքում՝
Հաղթանակներ գրանցեցին Իրանը ներկայացնող Տաբատաբայ Ամինը և Յակուբբոյեվ Նոդիրբեկը համապատասխանաբար Արթուր Դավթյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ:
Հայկ Մարտիրոսյանին ցավոք չհաջողվեց համառ պայքարից հետո հաղթանակ տոնել և խաղը ավարտվեց ոչ ոքի ընդդեմ Եսիպենկո Անդրեյի, մյուս խաղատախտակները նույնպես գրանցեցին ոչ ոքի արդյունք
Սեվյան Սամուել - Նարայանան Ս.Լ.
Սվանե Ֆեդերիկ - Նգույեն Թայ Դայ Վան
3-րդ տուրից հետո մրցաշարը շարունակում է գլխավորել ԱՄՆ ներկայացնող Սամուել Սեվյանը:
4-րդ խաղափուլին կարող եք հետևել այսօր ժամը 15:00-ից: