Jermuk, Armenia
2-12 May
2023
Tournament ChessAcademy.am
Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշար․ առաջին խաղափուլ
2023-05-03Այսօր Ջերմուկում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի առաջին խաղափուլը:
Մեկնարկային տուրն անցավ հետաքրքիր պայքարում։ Մրցաշարը հաջող սկսեցին ԱՄՆ ներկայացնող Սամուել Սեվյանը, Հնդկաստանը ներկայացնող Նարայանան Ս. Լ.-ը և ՖԻԴԵ-ն ներկայացնող Անդրեյ Եսիպենկոն, ովքեր հաղթանակներ տոնեցին համապատասխանաբար Նգույեն Թաի Դայ Վանի, Արթուր Դավթյանի և Ամին Տաբատաբայի նկատմամբ:
Մյուս խաղատախտակներում գրանցվեց ոչ ոքի արդյունք.
Հայկ Մարտիրոսյանն ընդդեմ Ռոբերտ Հովհաննիսյանի և Սվանե Ֆրեդերիկն ընդդեմ Նոդիրբեկ Յակուբբոյեվի
Երկրորդ խաղափուլը տեղի կունենա վաղը ժամը՝ 15:00-ին:
The second round will take place tomorrow at 15:00.