Jermuk, Armenia
2-12 May
2023
Tournament ChessAcademy.am
Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարը. տուր 5
2022-06-25Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարը։
Այսօր տեղի ունեցավ 5-րդ խաղափուլը, որի արդյունքները ներկայացնում ենք ստորև։
Սամվել Տեր-Սահակյանը (Հայաստան) հաղթանակ տոնեց՝ Մանուել Պետրոսյանի նկատմամբ (Հայաստան), Ալեքսանդր Դոնչենկոն (Գերմանիա) Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ (Հայաստան)։
Ոչ-ոքի գրանցվեց հետևյալ պարտիաներում՝ Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) և Ամին Թաբատաբա (Իրան), Շանթ Սարգսյան (Հայաստան) և Նգույեն Թայ Դայ Վան (Չեխիա), Նիհալ Սարին (Հնդկաստան) և Նիեման Հանս Մոկի (ԱՄՆ)։
Բոլոր մասնակիցները խաղից հետո կատարում են պարտիայի վերլուծություն։